Բարի գալուստ «Հարսնաքար»

 

 

            «Հարսնաքարը» միակ հյուրանոցային համալիրն է Սևանա լճի ավազանում: Շնորհիվ իր աշխարհագրական դիրքի և բարձրադիր տեղանքի, համալիրից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Սևանա լիճ և Սևանի թերակղզի: Հայաստանում գործող ընդամենը երկու ջրաշխարհներից մեկը «Հարսնաքարում» է, իր ահռելի մեծ լողավազանով` կահավորված 950 հոգու համար:  Համալիրը եզակիներից մեկն է, որն ունի սեփական լողափ` ավելի քան 1 հեկտար տարածքով:

 

«Հարսնաքարը» չի անտեսել նաև սպորտի սիրահարներին: Տարածքում կան պրոֆեսիոնալ բոլոր չափանիշներին համապատասխանող մինի-ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի, մեծ թենիսի խաղահրապարակներ, որոնք անվճար են այցելուների համար: Մեր այցեքարտերից մեկն է համալիրի քոթեջային հատվածը, ուր ամեն ընտանիք կարող է հիանալի  անցկացնել իր հանգստյան օրերը: Ընտանեկան քոթեջները 14-ն են, երկհարկանի են, ունեն խոհանոց` կահավորված բոլոր հարմարություններով, բնական գազով: Քոթեջային հատվածն ունի իր առանձին լողավազանը և լողափը, որոնք նախատեսված են միմիայն քոթեջներում հանգստացողների համար: Քոթեջներից բացվում է աննկարագրելի տեսարան դեպի Սևանա լիճ:

 

Մենք չենք մոռացել նաև պաշտոնական հանդիպումների և գործուղման եկածների մասին: Նախագահական 5 քոթեջները և խորհրդակցությունների դահլիճը այդպիսի դեպքերի համար է: Ի դեպ, 2010թ. հենց այս քոթեջներում են հանգստացել ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահները և անձամբ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Խորհրդակցությունների դահլիճը կահավորված է 50 հոգու համար բոլոր անհրաժեշտ սարքավորումներով և սինխրոն  թարգմանության հնարավորությամբ: Ժամանակակից համակարգիչներով հագեցած ինտերնետ կենտրոնն ու ամբողջ տարածքում գործող անվճար WiFiկապը, լրացնում են բիզնես միջավայրի ամբողջականությունը:

 

Պասիվ հանգստի սիրահարները կարող են օգտվել բիլիարդից, սեղանի թենիսից, զբաղվել թղթախաղով, շախմատ   կամ նարդի խաղալ: Բարը հաստատ կզարմացնի խմիչքների բազմազան տեսակներով: Մանկական խաղահրապարակը, ատրակցիոնները և երեխաների լողավազանը, Ձեր փոքրիկին չեն թողնի ձանձրանալ: Փակ լողավազանը գործում է ամբողջ տարի: Ժամանակակից շոգեբաղնիքներն ու պրոֆեսիոնալ մերսումը կլիցքաթափեն քնելուց առաջ: Կօգնեն լիցքաթափվել նաև ջրային մոտոցիկլները, Սևանա լճում զբոսանավով շրջելը:

 

«Հարսնաքարը» հպարտանում է նաև անմիջապես Սևանի ափին գտնվող բացօթյա սրճարանով, ուր մատուցվում են բազմապիսի կերակրատեսակներ: Եթե կերակուրների ցանկն այստեղ Ձեզ չբավարարի, ապա «Հարսնաքարի» ռեստորանն անկասկած կզարմացնի իր առաջարկներով: 250 հոգու համար նախատեսված սրահում ամբողջ տարի ամեն երեկո հնչում է կենդանի  երաժշտություն: Այնտեղ պատրաստ են կազմակերպելու ցանկացած միջոցառումներ` հարսանիքներից մինչև պաշտոնական ընթրիք, իսկ գործնական հանդիպումների համար նախատեսված են բանկետային սրահները` 10-ից 40 հոգի հյուրընկալելու հնարավորությամբ:

 

Ընդարձակ ավտոկայանատեղիները, լվացատունը, հուշանվերների խանութը, ձմեռային այգին, արբանյակային հեռուստատեսությունը, անվտանգության աշխատակիցների շուրջօրյա հերթապահությունը, սպասարկող անձնակազմի հոգատար և բարեհամբույր վերաբեմունքն ու էլի շատ ու շատ գործոններ կդարձնեն Ձեր հանգիստը լիարժեք և անմոռանալի:

     

           Սիրով` «Հարսնաքար»...